Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ալիմենտի հետ կապված խնդիրներ ունեն

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը, ով հանդիսանում է դերասանուհի Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը, հերքել է լուրերն այն մասին, թե չի հատկացնում այն ալիմենտը, որը պարտավոր է վճարել իր երեխաներին պահելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Փիթն ասել է, որ ամուսնալուծության համար փաստաթղթերի՝ դատարան ներկայացման պահից սկսած, անցնող 2 տարում նա 1,3 միլիոն դոլար է հատկացրել Ջոլիին երեխաներին պահելու համար, ինչպես նաեւ, որպես պարտք տվել 8 միլիոն դոլար՝ տուն գնելու համար։

Նշենք, սակայն, որ մինչ այդ, Անջելինա Ջոլին հայտարարել էր, որ Փիթը չի կատարում ոչ-պաշտոնական ֆինանսական պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ամուսնալուծության պրոցեսի ընթացքում։ Երկու կողմն էլ չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Փիթի փաստաբանները նշում են, որ այդ կերպ Ջոլին փորձում է մանիպուլացնել լրատվամիջոցներին։

Մեկնաբանություն
X