WhatsApp-ում կարելի է այլոց հաղորդագրությունների հանդեպ հասանելիություն ունենալ

Մասնագետները WhatsApp մեսենջերում հայտնաբերել են ծրագրային խնդիրներ, որոնց պատճառով հնարավոր է դառնում հասանելիություն ունենալ այլ օգտատերերի հաղորդագրությունների հանդեպ կամ միջամտություն կատարել դրանցում։

Այս մասին հայտնում է Check Point-ը։ Ըստ հրապարակման, ցանցահենները կարող են պարզապես մուտք գործել ծրագրային այդ խնդրի «շնորհիվ» իրենց թիրախավորած օգտատիրոջ հաշիվ եւ ըստ իրենց հայեցողության նրա ուղարկած հաղորդագրությունները, օրինակ, սրբագրել, փոփոխել կամ լրիվ նոր հաղորդագրություն ուղարկել նրա անունից։

Այդկերպ զրուցակիցներին մանիպուլացնելու լուրջ հնարավորություն է ստեղծվում։

Նշենք, որ ներկայումս WhatsApp-ն ամբողջ աշխարհում ունի 1,5 միլիարդ օգտատեր։

Մեկնաբանություն
X