Բրիտանացիները սոցկայքերում նորից հիշել են վարչապե Մեյի «ռեւերանսի թեման»

Բրիտանացի սոցկայքային օգտատերերը կրկին հիշել են վարչապետ Թերեզա Մեյի «ռեւերանսների թեման»՝ այս անգամ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է նա ողջունել արքայազն Ուիլյամին՝ Ամյենի ճակատամարտի հերթական տարելիցի հետ կապված միջոցառումների ժամանակ։

Ինչպես նշում է BBC-ն, օգտատերերը վարչապետին ծաղրելիս առանձնապես տուրք չեն տվել էթիկայի կանոնները պահպանելուն եւ նրան անվանել են «առանց ողնաշարի», ով պարզապես «փուլ է գալիս» արքայազն Ուիլյամ առաջ։ Շ

ատերն էլ ծաղրել են՝ ասելով, որ ամենայն հավանականությամբ Թերեզա Մեյը «ծունկի կգար եւ կաղոթեր թագավորական ընտանիքի անդամների առաջ»։

Մեկնաբանություն
X