Գլխավոր դատախազության որոշումը դեռ չունենք․Քոչարյանի պաշտպան

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարան եկան Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանն և Ռոբերտ Սահակյանը։ Նրանք արագ մուտք գործեցին դատարան՝ նշելով, որ մեկնաբանություններ կտան միայն նիստի ավարտից հետո։

«Հրապարակի» այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Գլխավոր դատախազության երեկվա հայտարարությունն այն մասին, թե մերժվել է Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորի երաշխավորությունը, Սահակյանը նշեց, որ մինչև այս պահը իրենք չեն ստացել Գլխավոր դատախազության որոշումը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր էր ներկայացրել Արթուր Դավթյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ մերժել էր պատգամավորների միջնորդությունը:

Նշենք նաև, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետնախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Մեկնաբանություն
X