ՀՔԾ պետը՝ Հովիկ Աբրահմյանին մեղադրանք առաջադրելու լուրերի մասին

Կառավարության այսօրվա նիստին ընդառաջ լրագրողները հետաքրքրվեցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից՝ թե հնարավո՞ր է արդյոք Մարտի 1-ի գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ մեղադրանք առաջադրվի։

ՀՔԾ պետը նշեց, որ նոր անձանց դեմ մեղադրանք դեռեւս չի առաջադրվել, առաջադրվելու դեպքում կտեղեկացնեն հանրության։

Հիշեցնենք, երեկ՝ օգոստոսի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է։

Մեկնաբանություն
X