ՔԿ-ն միջոցներ է ձեռնարկում պարզելու սուպերմարկետից խաբեությամբ գումար հափշտակողի ինքնությունը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու սուպերմարկետից խաբեությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը: 2018թ. հուլիսի 21-ին հաղորդում է ստացվել առ այն, որ հուլիսի 20-ին՝ ժամը 19:20-19:30-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկում հաճախորդը, գումարի վերահաշվարկման ժամանակ գանձապահի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, հափշտակել է գումար՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են սուպերմարկետի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ գանձապահից վերցնում գումար, ինչ-որ գործողություն կատարում և հետ վերադարձնում: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

Մեկնաբանություն
X