ԱՄՆ Վիրջինիա նահանգի Շարլոտսվիլ քաղաքում արտակարգ դրություն է մտցվել

ԱՄՆ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Վիրջինիա նահանգի Շարլոտսվիլ քաղաքում զանգվածային անկարգությունների տարելիցի նախաշեմին։ Արտակարգ դրությունը պահպանվելու է օգոստոսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում:

Այս մասին տեղեկացնում է նահանգապետ Ռաուլ Նորտեմի գրասենյակի տարածած հայտարարությունը։ «Հայտարարված արտակարգ դրությունը հանդիսանում է որպես վարչական գործիք, որը թույլ կտա կառավարական հաստատություններին գործել սովորական գործառույթներից դուրս՝ Վիրջինիայի բնակիչներին ըստ անհրաժեշտության օգնությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ անցյալ տարի այս օրերին Շարտլոստվիլում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով զոհվել էր մեկ մարդ, տուժել 35-ը։ Բախումները տեղի էին ունեցել ազգայնական խմբերի եւ նրանց հակառակորդների միջեւ։

Մեկնաբանություն
X