Քաղաքականություն

Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են Անահիտ Թարխանյանի թեկնածությունը

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու: Այս մասին Թարխանյանն ինքն է տեղեկացրել ֆեյսբուքյան գրառմամբ:

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։

Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և բոլոր երևանցիների սպասումները և վստահությունը»,-գրել է նա։

Մեկնաբանություն
X