Քաղաքապետարանն անցել է գործի. առևտրականները զայրացած են. տեսանյութ

Այսօր քաղաքապետարանն անցել է գործի: Մայրաքաղաքի կենտրոնում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներին ստիպել են հավաքել ապրանքները և այլևս չզբաղվել առևտրով: Հանրապետության հրապարակ էր եկել նաև Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետի տեղակալ Արմեն Թովմասյանն, ով մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հրահանգով և ոստիկանության հետ խորհրդակցությունների արդյունքում որոշվել է մայրաքաղաքի կենտրոնում արգելել փողոցային առևտուրը:

Թովասյանը նշեց, որ պատճառը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում բամբակե առևտրի կետերն են, որոնք շատ հաճախ չեն համապատասխանում սանիտարահիգենիկ պայմաններին: Շուտով կանցկացվի ՍԱՊԾ հետազոտութուն՝ պարզելու, թե որքանով են այդ առևտրի կետերը վտանգավոր: Թովմասյանին հարց ուղղեցինք, թե արդյոք արգելվում է խաղալիքներ վաճառելը, քանի որ բողոքողները պնդում են, որ խաղալիքներ են վաճառում, և դա չի կարող որևէ մեկի առողջությանը սպառնալ: Թովմասյանը պատասխանեց, որ օրենքով թույլատրվում է միայն փողոցում վաճատել զովացուցիչ ըմպելիք և պաղպաղակ, այն էլ հատուկ սառնարաններում:

Այն հարցին, թե կոմպրոմիսների կգնա՞ն առևտրականների հետ՝ նկատի ունենալով, որ դա որոշ մարդկանց ապրուստի միակ միջոցն է, նա պատասխանեց, որ իրենք պիտի դիմեն քաղաքապետարան՝ հասկանալու հնարավո՞ր է, թե՞ ոչ:

Նշենք նաև, որ շուրջ 40 րոպե առևտրականների և քաղաքապետարանի աշխատակիցների, ոստիկանների միջև ծավալվեց ընդհարում. առևտրականները պնդում էին, որ իրենց ապրուստի միակն միջոցն է, քաղաքապետարանի աշխատակիցներն էլ պնդում էին, որ դա օրենքով արգելված է: Պետք է խստորեն հետևեն, որ օրենքը պահպանվի:

Հավելենք նաև, որ այս ամիսների ընթացքում փողոցային առևտրի կետերի շատանալը մայրաքաղաքում և դրանց դեմ պայքարի բացակայությունը Թովմասյանը կապեց մայրաքաղաքում տիրող լարված մթլորոտի հետ, որի արդյունքում այս հարցը սպրդել է նրանց աչքից:

Մեկնաբանություն
X