Ո՞ւմ են տվել մանկատան նախկին սանին հասանելիք բնակարանը (տեսանյութ)

«Զատիկ» մանկատան նախկին սան Մելինեն, ով արդեն 28 տարեկան է և ամուսնացած, ներկայումս բնակվում է իր բարեկամներից մեկի տանը։ Նրա խոսքով՝ իրեն հասանելիք բնակարանը տրամադրվել է ոմն դատախազի, նույնը նաև պնդեց «Արդարության մարտիկներ» նախաձեռնության առաջնորդ Արա Հովհաննիսյանը․

«Թբիլիսյան խճուղի 3/14 շենքում Մելինեին ցույց էին տվել բնակարան, 45 բնակարանն էր, որը պետությունը պետք է հատկացներ Մելինեին՝ որպես Զատիկ մանկատան սան, երկկողմանի ծնողազուրկ երեխա, բայց չգիտես, թե ինչ պատճառներով էդ բնակարանը հատկացնում են, էնտեղ ապրող երեխաների պնդմամբ՝ դատախազի, բնակարանը տվել են դատախազի կնոջ անունով, ով անչափահասների տեսուչ է», -մեզ հետ զրույցում ասաց Արա Հովհաննիսյանը։

Մելինեի խոսքով՝ իրեն ասել են, որ իրեն պետք է միջազգային փոխանցումների գումար հատկացնեն, սակայն մինչ օրս չեն հատկացրել։ Նա տարբեր գերատեսչությունների է դիմել, վերջին հույսը կառավարությունն է։ Մեր հանդիպման ժամանակ նա իր ամուսնու հետ կառավության շենքի առջև էր․

«Ինձ պետք է 3 տարի առաջ բնակարան հատկացնեին, չհատկացրին, ու հիմա պետք է միջազգային փոխանցումների գումարը հատկացնեն, ամեն օր ասում են՝ էսօր, վաղը։ Առ այսօր ես այդ գումարը չեմ ստացել։ Հիմա հույսով սպասում եմ՝ հավատալով մեր կառավարությանը, մեր Նիկոլ Փաշինյանին։ Իսկ բնակարանը, որը ցույց են տվել, տվել են ոմն դատախազի։ Հիմա ես սպասում են այդ գումարին ու սպասում եմ իմ բնակարանին։ Բոլոր տեղերը դիմել եմ, բոլոր թղթերը, նամակները իմ ձեռքում են, ես համացանցով հետևել եմ իմ նամակների ընթացքին, մինչ օրս ոչ մի պատասխան չկա»,- ասաց Մելինեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X