Ստեղծված իրադրությունը հուսադրող է և պարտավորեցնող

ՀՀ բուհական համակարգում 2005-2006 թվականներից սկիզբ առած արդար մրցակցային պայմանների շրջանցման, օրենքի գերակայության անտեսման և օրենսդրական նորմերի արժեզրկման պրակտիկան առավել կոշտ ձևով դրսևորվեց հատկապես 2009 թվականից մինչև 2016 թվականը: Այդ տարիներին, առանց օրենսդրական փոփոխությունների, ոչ պետական բուհերի ընդունելությունը նույնպես ներառվեց միասնական ընդունելության համակարգ և օրենքի գերակայությամբ աշխատող պետհավատարմագրված հայկական համալսարանների հավատարմագրման արդյունքները արժեզրկվեցին։ 2016 թվականին կատարված նախարարափոխության և Լևոն Մկրտչյանի կողմից այդ պաշտոնը ստանձնելուց հետո վիճակը բարելավվեց․

1․ Պետհավատարմագրված երկու առաջատար ոչ պետական բուհեր հաղթող ճանաչվեցին ԿԳ նախարարության ԾԻԳ-ի կողմից հաստատված դրամաշնորհային մրցույթում և արժանացան մինչև 70 միլիոն դրամ արժողության հեռավար ուսուցման դրամաշնորհների։ Այդ ծրագրի համատեքստում Հյուսիսային համալսարանի Երևանի մասնաշենքում (Ալեք Մանուկյան 15ա) և Ալավերդու բաժանմունքում ձևավորվել են հեռավար ուսուցման ժամանակակից օրինակելի կաբինետներ։ Մինչ այդ Հյուսիսային համալսարանը հաղթող էր ճանաչվել մի շարք միջազգային դրամաշնորհային ծրագրերում (GOVERN (կառավարման համակարգի կատարելագործման ծրագիր), VERITAS (զալցբուրգյան սկզբունքների ներդնում և կառուցվածքային զարգացում) և այլն)։

Երկար տարիներ Հյուսիսային համալսարանում են կազմակերպվել այլ ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունները, որոնք պետական դիպլոմի չէին արժանացել։ Այդ շրջանավարտներին շնորհվել է Հյուսիսային համալսարանի պետական դիպլոմներ։ Ցավոք, այս ամենը ԿԳ նախարարության կողմից պատշաճ ձևով հանրությանը չի ներկայացվել։

2․ 2017-2018 ուստարում հայաստանյան բուհերից 5-ը մասնակցեցին ինստիտուցիոնալ հավատարմագրման և միայն 2-ը արժանացան լիիրավ ինստիտուցիոնալ հավատարմագրման, մյուս երեքը ստացան միայն պայմանական հավատարմագրում։ 2018 թվականի մարտի 23-ին ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Հյուսիսային համալսարանին շնորհվեց մինչև 2022 թվականի մարտ ամիսը ինստիտուցիոնալ հավատարմագրում։ Ի դեպ, ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը հանդիսավոր կերպով համալսարանին հանձնվեց մայիսի 7-ին կազմակերպված հանդիսության ընթացքում՝ ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու նախորդ օրը։

2018 թվականի մարտի 23-ին ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալուց հետո Հյուսիսային համալսարանը դարձավ հանրապետության միակ բուհը, որը պետականորեն հավատարմագրվել է 3 անգամ՝ 2001 թվականին, 2015-ին և 2018 թվականի մարտի 23-ին։ Եվս երկու ոչ պետական բուհեր մինչ այդ արժանացել են երկուական պետահավատարմագրի, իսկ մնացած բուհերը կամ չեն հավատարմագրվել, կամ հավատարմագրվել են մեկական անգամ։ Շուրջ երկու տասնյակ ոչ պետական բուհեր ըստ մասնագիտությունների հավատարմագրվել են 2001 թվականից մինչև 2007 թվականը, իսկ նույնքան էլ պետական և ոչ պետական բուհեր 2015 թվականից մինչև 2018 թվականը արժանացել են ինստիտուցիոնալ հավատարմագրերի, որոնց մեջ ամենաերկարաժամկետ ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհն այս պահին Հյուսիսային համալսարանն է՝ մինչև 2022 թվականի մարտը։

3․ 2018 թվականի մարտի 23-ին ՀՀ ԿԳ նախարարության որոշմամբ Հյուսիսային համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, ֆիզմաթ գիտություններ դոցենտ, ռուսաստանյան երկու բուհերի պատվավոր պրոֆեսոր, ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալակիր, Ալավերդու պատվավոր քաղաքացի Բորիս Մանթաշի Մակիչյանի թեկնածությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման։

4․ 2018 թվականի ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը շարունակում է Լևոն Մկրտչյանի սկզբնավորած արդար մրցակցային պայմանների ապահովումը ՀՀ բուհական համակարգում, ինչը դրսևորվեց հետևյալ կերպ.

4․1․ ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 24-ի N:538 որոշմամբ Հյուսիսային համալսարանին պետպատվերով ընդունելություն իրականացնելու տեղեր են հատկացվել։

4․2․ ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի մայիսի 26-ի N:556 Ա/2 հրամանի համաձայն Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը կրկին ընդգրկվեց ԿԳ նախարարին կից գործող հասարակական խորհրդի կազմում։

4․3․ ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի հունիսի 13-ի N:596-Ա/2 հրամանի համաձայն Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանն ընդգրկվեց ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 2018-2019 ուստարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական հանձնաժողովի կազմում։

ՀՀ նոր կառավարության վերը շարադրված դրական գնահատականները Հյուսիսային համալսարանին՝ կնպաստեն առաջատարի դերակատարում ունենալ «Նոր Հայասատանը՝ համալսարանական երկիր» ծրագրի իրականացման գործում։ Արդեն իսկ Հյուսիսային համալսարանի՝ «Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչած և դրա ժխտումը դատապարտող օրենք ընդունած երկրների քաղաքացիների երախտապարտություն» ծրագրի համատեքստում, այն է․ «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն դատապարտող օրենքներ ընդունած՝ Հունաստանի, Շվեյցարիայի, Կիպրոսի և Սլովակիայի քաղաքացիները մրցութային կարգով կարող են անվճար կրթություն ստանալ Հյուսիսային համալսարանում» համալսարանը այդ երկրների բուհերի հետ ուսանողների շարժունության և փոխանակման պայմանագրեր է կնքել․

Հունաստան

Սալոնիկի Արիստոտելի համալսարան

Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան

Հելենիկ միջազգային համալսարան

Հոնիայի համալսարան

Մակեդոնիայի համալսարան

Կիպրոս

Կիպրոսի համալսարան

Կիպրոսի եվրոպական համալսարան

Նեապոլիսի համալսարան

Կիպրոսի միջազգային համալսարան

Սլովակիա

Մոնտեժ Բել համալսարան

Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարան

Տրնավայի համալսարան

Պանեվրոպական համալսարան

Շվեյցարիա

Բեռնի համալսարան

Ֆրիբուրի համալսարան

Լուգանոյի համալսարան

Լյուցեռնի համալսարան

Եվ պատահական չէր, որ, տեղեկանալով սույն թվականի հուլիսի 25-ին՝ ՀՀ ԿԳՆ, ԱՄՆ դեսպանության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջև ստորագրված համաձայնագրի մասին, Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը հատուկ գրությամբ իր աջակցությունը հայտնեց համալսարանի Ալավերդու բաժանմունքի շենքից անհատույց օգտագործման համար տարածքներ տրամադրել այդ համաձայնագրի իրականացման համար․

ՀՀ կրթության և գիտության

նախարար Արայիկ Հարությունյանին

Հարգարժան պարոն Հարությունյան

Տեղեկանալով սույն թվականի հուլիսի 25-ին՝ ՀՀ ԿԳՆ, ԱՄՆ դեսպանության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջև ստորագրված համաձայնագրի մասին, այն է՝ հայաստանյան 15 մարզային համայնքների 13-18 տարեկան 500 աշակերտների համար անգլերենի ուսուցման դասընթացներ կազմակերպել, և լսելով Ձեր ելույթն այն մասին, որ աշխարհի կարևորագույն թեմաների բովանդակությունն անգլերեն լեզվով է, և այդ բովանդակությանը հաղորդակցվելու ուղիղ ճանապարհը նույնպես անգլերենն է՝ Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը (մասնակիցների խորհուրդ, ռեկտոր) իր պատրաստակամությունն է հայտնում համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի հարմարավետ մասնաշենքում վերոհիշյալ ծրագրի իրականացման համար անվճար տրամադրել անհրաժեշտ տարածք՝ լսարաններ, էլեկտրոնային և հեռավար ուսուցման կաբինետներ, ընթերցասրահ և այլն:

Վերոհիշյալ նախաձեռնությամբ ոգևորված՝ համալսարանի ղեկավարությունը հանդես է գալիս նաև մեկ այլ հայանպաստ ծրագրի իրականացման պատրաստակա-մությամբ. այն է՝ 2018 թ. նոյեմբերի 1-ից Հյուսիսային համալսարանում (Երևան, Ալեք Մանուկյան 15ա) Երևանում գործող արտասահմանյան դեսպանությունների օտարերկրյա աշխատակիցների ընտանիքների անդամներին անվճար հիմունքներով ուսուցանել հայոց լեզու՝ որպես հաղորդակցման միջոց: Արտասահմանցիները Հայաստանում աշխատանքին զուգահեռ հայերեն սովորելով, այն կարտահանեն այլ երկրներ, որով էլ միաժամանակ կնպաստեն արտերկրում գտնվող սփյուռքահայ համայնքների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Վերոհիշյալ նախաձեռնությունը առաջին հերթին համալսարանը նպատակ ունի իրականացնել Ուրուգվայի, Հունաստանի, Շվեյցարիայի, Կիպրոսի և Սլովակիայի դեսպանատների աշխատակիցների ընտանիքների անդամների համար՝ հաշվի առնելով այդ երկրների նկատմամբ մեր առանձնահատուկ վերաբերմունքը՝ (Ուրուգվայի՝ որպես հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչած երկրի, մյուս չորսի՝ որպես ցեղասպանության ժխտումը քրեորեն դատապարտող օրենքներ ընդունած երկրների): Ի դեպ՝ այդ երկրների բազմաթիվ բուհերի հետ Հյուսիսային համալսարանն արդեն կնքել է ուսանողների փոխանակման պայմանագրեր։

Հարգարժան պարոն Հարությունյան, հավաստիացնում ենք, որ Ձեր աջակցությունն ունենալու դեպքում մեր այս հայանպաստ ծրագիրն անպայման հաջողություն կունենա: Խնդրում ենք Ձեր կարծիքը վերը նշված նախաձեռնության իրականացման հնարավորության վերաբերյալ։

Հյուսիսային համալսարանի մասնակիցների

(կառավարման) խորհրդի նախագահ Բ․ Մակիչյան

Մեկնաբանություն
X