Քաղակտիվիստը աշխատանքի է անցել սփյուռքի նախարարությունում որպես վարորդ

Հայտնի քաղակտիվիստ Տիգրան Մազմանյանը աշխատանքի է անցել սփյուռքի նախարարությունում որպես վարորդ։ Այս մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց նաև սփյուռքի նախարարի մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը․

«Տիգրան Մազմանյանը հուլիսի 26-ով պաշտոնապես համարվում է նախարարության վարորդ»,- մեզ հետ զրույցում ասաց խոսնակը։

Նշենք, որ Մազմանյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է։ Նրան նույնիսկ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը): Նրան նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները ապրիլի 14-ին մտել էին Հանրային ռադիոյի շենք, ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր էր պահանջել: Մազմանյանը կալանավորվել էր այդ գործի շրջանակներում:

Մեկնաբանություն
X