Բոլորը սիրամարգի նման դեռ փետուրներն են ցույց տալիս

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արել․

«ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ ՀՈԳ ՏԱՆՈՂ՝ ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԻն

Քաղաքապետի այն թեկնածուին կարելի է ձայն տալ, ով իր ծրագրերում կընդգրկի հետևյալ կետերը:

  1. Երևանը մաքրել աղբից,կառուցել աղբի վերամշակման գործարան:
  2. Քաղաքի շենքերի ֆասադները մաքրել խայտաբղետ ճարտարապետական ինքնուս ճաշակից:
  3. Օդում կախված լարերի սարդոստայնը, գազի խողովակները թաղել գետնի տակ:
  4. Քաղաքը շրջապատող բլուրները ծառապատել ու ապահովել ջրով:
  5. Ծրագիր մշակել, որի շնորհիվ՝ շենքերի տանիքները կղմինդրով կծածկվեն:
  6. Օպերայի շրջակայքը մաքրել շեղումներից:
  7. Քաղաքում ավելացնել արհեստական լճեր ու լճակներ:
  8. Բոլոր շենքերին փակցնել շենքի համարն ու փողոոցի անունը երկլեզու (հայերեն, անգլերեն)
  9. Քաղաքի նկատմամբ հոգատար վերաբերվող երևանցիներից կազմել ավագանու խորհուրդ, ովքեր բարձ աշխատավարձ կստանան ու կլինեն անկուսակցական:
  10. Վերանայել վերջին տարիների քաղաքի արձանների տեղադրման և դրանց վերաբերյալ հնում եղած քաղաքականությունը: .......… և այլն:

Ցավում եմ, բայց հիմնավորված ծրագիր դեռ ոչ մեկից չենք լսում: Միգուցե դեռ շուտ է ու չեն ասում, բայց էն, որ բոլորը սիրամարգի նման դեռ փետուրներն են ցույց տալիս դա լավ չի: Դեմ չեմ լինի, եթե գրածս կետերից օգտվեն թեկնածուները»:

Մեկնաբանություն
X