Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». «Կմտածեի». Վարդան Բոստանջյանը չի իմացել Քոչարյանի համար կազմակերպված ստորագրահավաքի մասին

«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «Պարզվում է՝ Ծառուկյան խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը տեղյակ չի եղել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման եւ ազատ արձակման համար պատգամավորները ստորագրահավաք են նախաձեռնել։

«Ես չեմ իմացել։ Ձեզնից իմացա»,- նշեց նա։ Հարցին՝ նախապես եթե իմանար, կստորագրե՞ր Ռ. Քոչարյանի ազատ արձակման համար, Բոստանջյանը նշեց. «Կմտածեի։ Բայց հիմա ես արդեն պատգամավոր չեմ եւ իմ ստորագրությունն այդ առումով ուժ չունի։ Բայց դե կուսակցությունն ինչպես որոշեր՝ այդպես կանեինք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X