«Փաստ». Փոխմարզպետի ունեցվածքը. Ունի չորս անշարժ եւ երեք շարժական գույք

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։

Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն եւ երկու հողամաս։ Փոխմարզպետի սեփականությունն են համարվում նաեւ երեք ավտոմեքենաները՝ «LEXUS RX 300», «GAZ 52» եւ տրակտոր «T25A» մակնիշների։

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 700 հազար դրամ ու 2 հազար ամերիկյան դոլար։ Տարեկան եկամուտները կազմել են 1 միլիոն 84 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X