«Փաստ». 45 հազար դոլար եւ երկու անշարժ գույք՝ պաշտոնը ստանձնելու պահին

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Մալխասյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 27–ի դրությամբ ունեցել է 26 հազար ամերիկյան դոլար, 6 հազար եվրո եւ 6 միլիոն դրամ դրամական միջոցներ:

Եկամուտները կազմել են 2 միլիոն 63 հազար դրամ, որից 1 միլիոն 341 հազար դրամն ու 91 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 630 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճար: Որպես եկամուտներ է հայտարարագրել եւս 775 եվրո միանվագ վճարներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X