«Իրատես». ԿԳՆ-ի պատճառով կրկին խաթարվել է ՊՆ-ի աշխատանքը. գործընթացը կանգնել է ՊՆ-ի կոկորդին

«Իրատես» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարարության պատճառով կրկին խաթարվել է պաշտպանության նախարարության աշխատանքը: Դեռ չմարսած նախարար Արայիկ Հարությունյանի՝ քննությունները հետաձգելու մասին որոշումը, ինչի պատճառով զորակոչի մեկնարկն ուշացավ, հիմա էլ ուսանողներին տրվող տարկետման գործընթացն է կանգնել ՊՆ-ի կոկորդին:

«Տարկետման գործընթացն իսկական շիլափլավ է դարձել, անհասկանալի է` ինչ չափանիշներով ու ինչպես են տարկետում տրամադրում: Մի կողմից` ամառային զորակոչն ավարտելու խնդիրն է, մյուս կողմից՝ տարկետում տրամադրելու անվերջանալիությունը: Նախորդ տարիներին այս գործընթացը վաղուց ավարտված էր լինում, ու ՊՆ-ն հստակ իմանում էր՝ ում կարող է զորակոչել, ում՝ ոչ,- ասաց «Իրատեսի» աղբյուրը՝ ավելացնելով,- մինչեւ օգոստոսի 11-ը զորակոչը երկարաձգելը ենթադրում է նաեւ զորացրման գործընթացի դանդաղեցում, ինչի պատճառով ժամկետային զինծառայողները սահմանված ժամկետից ավելի շատ են ծառայելու»:

Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ԿԳ նախարարությունն անհավանական թվով տարկետումներ է «ընծայել», այդպես էլ հստակ չձեւակերպելով, թե ինչու հենց տվյալ ուսանողները պետք է գիտությամբ զբաղվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X