Մամուլի տեսություն

«Փաստ». Մոտ 160 հազար ԱՄՆ դոլար՝ գործակալության պետի հայտարարագրում

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Սենիկ Վարդանյանը նախորդ տարի 15 միլիոն ու 11 միլիոն 936 հազար դրամի չափով փոխառություններ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Նրա դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 18 միլիոն դրամ, 80 հազար ամերիկյան դոլար ու 35 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 14 միլիոն 568 հազար դրամ, որից 9 միլիոն 568 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 միլիոն դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X