Մի քանի շիզոֆրենիկների մասի՞ն է խոսքը․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նշեց, որ տարիներ շարունակ որոշ անձանց կողմից կեղծ լուրեր են տարածվել, թե Մարտի 1-ի համար հենց Քոչարյանն է մեղավոր։ Հիշեցնելով այդ միտքը՝ հարցրինք, թե մտավախություն չունե՞ն, որ դատարանը կարող է, այսպես ասած, «ժողովրդի սրտով վճիռ կայացնել»՝ նկատի ունենալով, որ հանրային որոշ շրջանակների մոտ «Մարտի 1» եզրույթը ասոցացվում է հենց Քոչարյանի անվան հետ, և վերջիններիս շրջանում որոշակի հանրային պահանջ կա հենց Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու․

«Նախ ես պետք է չհամաձայնեմ այդ հասարակական պահանջի հետ, այդ ո՞վ է որոշել այդ հասարակական պահանջը։ Մի քանի շիզոֆրենիկ, որ եթերում նստած ամբողջ օրը մտածում են, թե ինչքան է վախեցած Ռոբերտ Քոչարյանը, իրե՞նց մասին է խոսքը։ Էդ հասարակության անունից խոսելը էդպես հե՞շտ է։ Հասկանում եմ, որ մոդայիկ է։ Ես համաձայն չեմ․․․»

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X