Անհամապատասխան տաղավար՝ Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն էր զանգահարել մի զբոսավար և ներկայացրել մի լուսանկար,ասելով ,որ Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու,որը պատմամշակութային հուշարձան է,անմիջական հարևանությամբ կառուցվում է տարածքին անհամապատասխան ,անճաշակ տաղավար ,որը ենթադրաբար պատկանում է եկեղեցու մոմավաճառ տիկին Եթերին։

Պարզելու համար՝ տեղյա՞կ է արդյոք Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը կառուցվող տաղավարից, եթե այո, ապա ի՞նչ է պատրաստվում անել, զանգահարեցինք մարզպետին։ «Համապատասխան բաժնից մասնագետները տեղում կուսումնասիրեն, կիմանանք, թե ինչ է, պարզ կլինի արդեն, թե ինչ ենք անում։ Ինձ մինչեւ հիմա նման հարցով դիմող չի եղել։ Շնորհակալություն Ձեզ, շատ շնորհակալ եմ»,- արձագանքեց մարզպետը։

Մեկնաբանություն
X