«Հրապարակ»․ Մարզպետ Գարիկ Սարգսյանը ռեւիզորներ է ուղարկել Սուրենավան գյուղ

Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրքերն արդեն մի քանի օր է՝ չեն հանդարտվում: Գյուղացիները մեզ ահազանգել են, որ երեք օր առաջ ինչ-որ անձինք, իրենց տեղեկություններով՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի ենթակաները, մտել են գյուղ՝ տեսախցիկներով, եւ հարցումներ իրականացրել գյուղացիների շրջանում՝ հարցնելով, թե մարզպետն այսինչ կամ այնինչ օգնությունը տվե՞լ է իրենց, իրենք ի՞նչ օգնություններից են օգտվել եւ այլն։

Ապա իրավապահներն են հյուրընկալվել գյուղապետարանում, համայնքի որոշ բնակիչների անգամ մարզպետարան են հրավիրել եւ իրական հարցաքննություն վարել, թե ինչ բողոքներ ունեն գյուղապետի դեմ։ Երբ հետաքրքրվել են, թե որ լրատվամիջոցից են, ասել են՝ անկախ լրագրողներ ենք։ Մեզ հայտնեցին, որ գյուղացիները միաբերան գոհունակություն են հայտնել գյուղապետ Կարո Կարապետյանից:

Մեկնաբանություն
X