Ես որևէ գնահատական չեմ տա Քոչարյանի գործով․ Նաիրա Զոհրաբյան

Քիչ առաջ Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարան ժամանեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը։ Նրանք «Սասնա ծռերի» գործով խափանման միջոցի փոփոխության երաշխավորություն են ներկայացրել։ Եվ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ շարունակելու են ներկայացնել իրենց երաշխավորությունը։

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հարցերին Նաիրա Զոհրաբյանը ոչ մի մեկնաբանություն չտվեց և հրաժարվեց պատասխանել։ «Ես որևէ գնահատականն չեմ տա, ձեռնպահ կմնամ»։

Նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ասաց, որ իրենց խմբակցությունում այդ մասին չի քննարկվել, չի կարող ոչինչ ասել։

Իսկ այն հարցիրն, թե միգուցե՞ Գագիկ Ծառուկյանն էլ կանչվի հարցաքննության, քանի որ նրա թիկնազորը անմիջապես մասնակցություն է ունեցել այդ ժամանակ։ Բագրատյանը պատասխանեց, որ օրենքի առաջ բոլորն են հավասար։ Ովքեր մեղավոր են, վաղ թե ուշ պետք է պատասխանատվություն կրեն։

Մեկնաբանություն
X