Իրավունք

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը դեռ չի սկսվել

Այս պահին Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիները և լրատվամիջոցները հավաքվել են՝ սպասելով Ռոբերտ Քոչարյանի գործով կալանքի միջնորդության դատավարությանը։ Դեռևս հայտնի չէ, թե Ռոբերտը Քոչարյանը գտնվու՞մ է դատարանի շենքում, թե՞ ոչ։

Տեղեկացնենք նաև, որ այս պահին նույն դատարանում ընթանում է «Սասնա ծռերի» գործով հերթական դատավարական նիստը։

Այստեղ են մի խումբ քաղաքացիներ, քաղակտիվիստներ։ Քիչ առաջ ներկա էր նաև Մհեր Մկրտչյանի կինը՝ Թամար Հովհաննիսյանը։

Դեռևս պարզ չէ, թե երբ է սկոսվելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ՝ որպես խափանման միջոց կալանքի քննությունը։

Նշենք, որ երեկ ժամը 11.00-ից մինչև ուշ գիշեր դատական գործընթացներ էին ընթանում։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն, ով Փաստաբաններրի պալատի նախկին նախագահն է, դատարան նման վարքագիծը բնորոշեց որպես հապճեպություն, որ իրենց ժամանակ չի տրվել պատշաճ ծանոթանալու գործին, որպեսզի դատարանում առարկություններ կարողանան անել։

Մեկնաբանություն
X