«Փաստ». Գանձարանի պետի 33 հազար դոլարի փոխառությունները

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության պետ Վահե Առաքել յանը նախորդ տարի մոտ 33 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է հանձնել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Առաքել յանի փոխառությունները դրամով կազմել են 16 միլիոն 584 հազար: Դրամական միջոցները փոքր–ինչ նվազել են: 2017 թ. սկզբին հայտարարագրել է 5, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են 8 միլիոն 462 հազար դրամ աշխատավարձից եւ 14 միլիոն 84 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:

Պաշտոնյայի կինը՝ Մարգարիտա Հովսեփյանը, հայտարարագրել է միայն եկամուտներ, որոնք կազմել են 772 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X