«Ժամանակ». Մեխակ Գաբրիելյանը՝ ընդդեմ Գագիկ Խաչատրյանի. «ՍՊԸ-ին անհիմն տուգանել են 550 միլիոն դրամով»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ ընդդեմ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի։ Ըստ Գաբրիելյանի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացվել են ապօրինի հետապնդումներ:

Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ եւ նշանակվել 550 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով տուգանք, այնուհետեւ արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում, ըստ Գաբրիելյանի, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն ԱՄՆ դոլարի գույքային վնաս:

«2009 թվականից «Գոլդեն Ֆիլդ» ընկերությունը զբաղվել է արդյունաբերական գործունեությամբ՝ արտադրելով ավտոմեքենայի բնական գազի բարձր ճնշման բալոններ։ Գագիկ Խաչատրյանը ամեն օր դիտարկում էր մաքսային ամփոփագրերը՝ ներմուծում, արտահանում, եւ տեսնում էր, թե որ ընկերությունը մեծ ցուցանիշներ ունի։ Ցավոք, այդ ժամանակահատվածում մեր ընկերությունը եւս ընկավ նրա այդ ցուցակում, եւ սկսվեցին անհիմն ստուգումներ, ու այդպիսի մի անհիմն պատրվակով ընկերությանը տուգանեցին 550 միլիոն դրամով, ապա արգելանք դրեցին ընկերության գործունեության վրա»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գաբրիելյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X