«Ժողովուրդ». Նամակ բանտից. oֆշորի հայտնի գործի նոր բացահայտումներ. Ինչ կապ ունի սրա հետ Նարեկ Սարգսյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը իր փաստաբանի միջոցով «Նուրաբաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, որը մեծ ծավալի պատճառով ներկայացնում ենք հատվածաբար:

Այդ նամակում ասված է, որ Փայլակ Հայրապետյանի հայտարարությունները, թե Սուքիասյանն իրեն 2009թ նոյեմբերին հրավիրել է կառավարություն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման, սուտ է:

«Այդ գործը սկսվել է եւ խափանվել է Փայլակի շնորհիվ, ով Հայաստանում եւ Աֆրիկայում անհիմն գործեր է բացել։ Աշոտ Սուքիասյանը ցանկանում է հանրությանը հայտնել, որ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, եւ Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհին իրականում նշանված են եղել, իսկ նշանդրեքի թամադան հանդիսացել է Փայլակ Հայրապետյանը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ սկսվել է Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետապնդումները։

Միաժամանակ, այդ ընթացքում Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս սպառնացել է, որ ինքը խնդիր չունի, իր երեխան նախագահի եղբոր հարսն է, ինչ ուզի, այդպես էլ կլինի..»,- գրված է նամակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X