«Հրապարակ»․ Երեքական փոխմարզպետ՝ շա՞տ չէ

Եթե ընդդիմության կարգավիճակում «Ելք» դաշինքը բարձրաձայնում էր փոխմարզպետների հաստիքների կրճատման անհրաժեշտության մասին՝ համարելով, որ մի մարզում 3 փոխմարզպետի հաստիքն ավելորդ ծախս է, ապա իշխանության գալով՝ բոլորովին այլ մոտեցում է դրսեւորում։ Նոր կառավարությունն իր որոշմամբ սահմանել է պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն քանակը, այդ թվում՝ փոխմարզպետների․ եթե նախկինում փոխմարզպետների թիվը սահմանված էր ըստ մարզի մեծության եւ այլ չափորոշիչների, ապա նոր կառավարության հունիսի 11-ի որոշմամբ հավասարեցվել է. բոլոր մարզերում փոխմարզպետների նույն թիվն է սահմանվել՝ 3, եւ ներկայումս բոլոր մարզերում 3-ական փոխմարզպետ է նշանակվել։

Բայց մարզերի միջեւ ահռելի տարբերություններ կան, էլ չենք խոսում այն մասին, որ ամենամեծ մարզում անգամ 2 փոխմարզպետից ավելի նշանակելը մեծ շռայլություն է։ Տարածքային կառավարման նախարարության մամլո խոսնակը մեզ հայտնեց, որ նշված որոշման բովանդակային մասի վերաբերյալ կարծիք հայտնել չի կարող, միայն նշեց, որ մարզպետարանների լիազորությունների եւ կառուցվածքի փոփոխություն է սպասվում։ Հիշեցնենք, որ 2017-ի բյուջեի քննարկումների ժամանակ Էդմոն Մարուքյանը հորդորում էր նախկին կառավարությանը կրճատել փոխմարզպետների թիվը, ինչին ի պատասխան արձագանքել էին, թե կուսումնասիրեն խնդիրը։

Մեկնաբանություն
X