«Հրապարակ»․ Հարցաքննության գալուց առաջ թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը կրկին կիրառեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, եւ որի հետ կապված իրավաբաններն աղմուկ բարձրացրին, որ սա խախտում է, քանի որ այդ հոդվածն օրենսգրքում ներդրվել է 2009 թվականին, իսկ մարդու արարքի կատարման պահին չգործող հոդվածով մեղադրանք առաջադրել չի կարելի՝ դա միջազգային կոնվենցիաների խախտում է։

Երեկ Ռ․ Քոչարյանը հարցաքննությունից հետո հյուրընկալվել էր «Երկիր մեդիայի» եթերում եւ ասում էր, որ իշխանությունն իրեն «մեղադրյալ է նշանակել» եւ այս մեղադրանքով «ռումբ է դրել մեր պետականության տակ»։ Մենք տեղեկացանք, որ հարցաքննության գալուց առաջ նա իր թիմակիցներին ասել է, որ «գնում է նստելու»։ Երեկ եթերում էլ կրկնեց, որ կնստի, կպայքարի մինչեւ վերջ եւ կապացուցի իր անմեղությունը։

Մեկնաբանություն
X