«Հրապարակ»․ Ինչո՞ւ չի տեղափոխվում կառավարական ամառանոց

Հարցին՝ տեղափոխվե՞լ է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կառավարական ամառանոց, նրան մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց․ «Ոչ, ապրում է իր տանը՝ Դեմիրճյան փողոցում»։

Ի դեպ, վերջինիս հարեւաններն են ՍԱՍ-ի Արտակը՝ Արտակ Սարգսյանը, եւ Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ-ական ԱԺ փոխխոսնակը։ Բայց որ գնար կառավարական ամառանոց, ավելի «հետաքրքիր» հարեւաններ կունենար՝ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյանն է դեռ այնտեղ, կհավաքվեին, թեյ կխմեին, «գազեթից-բանից, անցնող-դարձողից» կխոսեին։ Ինչո՞ւ չի գնում։ «Կարծում եմ՝ իր տանն ավելի կոմֆորտ է զգում»,- ասացին մեզ։ Իսկ ճի՞շտ է, որ Արմեն Սարգսյանի Եվրոպա-ԱՄՆ այցի ժամանակ հայաստանյան դիվանագիտական կառույցները փորձել են ձախողել այցը, համենայնդեպս՝ ոչնչով չեն աջակցել։ «Տեղեկացված չեմ, չեմ կարծում»։

Մեկնաբանություն
X