Նաիրա Զոհրաբյանը ծխից թունավորվել է

Ինչպես տեղեկացրել էինք, Սիլիկյան թաղամասի աղբանոցում օրերս հրդեհ էր բռնկվել, որը ուղեկցվել էր թանձր ծխածածկույթով։ Պարզվում է, որ այդ հրդեհից տուժել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը օրերս դեպքի վայրում էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացնում էր աղբանոցի վիճակը։

Երբ նրան զանգահարեցինք մեկ այլ հարցով, ասաց, որ ծխից թունավորվել է, հիվանդանոցում որոշակի պրոցեդուրաներ է անցնում և չի կարող խոսել։

Մեկնաբանություն
X