«Հրապարակ». Էլոյանի հրամանով Փիրումյանը պարգևատրվել է ոսկե մեդալով

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, կարելի է ասել, միակ մարդն է, ով նախկին իշխանությունների օրոք աշխատած անձին՝ Սերժ Սարգսյանի խորհրդական, քաղաքաշինության նախկին նախարար Ֆելիքս Փիրումյանին հրավիրել է կոմիտե եւ անգամ մեդալ հանձնել։ «Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, շնորհավորելով ավագ սերնդի վաստակաշատ գործընկերոջը՝ Ֆելիս Փիրումյանին, անգնահատելի է համարել այն մեծ ավանդը, որ նա ունեցել է ոլորտում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Էլոյանի հրամանով Փիրումյանը պարգեւատրվել է քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար ոսկե մեդալով։

Մեկնաբանություն
X