«Ժողովրդավարական հայրենիքը» նույնպես պատրաստվում է մասնակցել ավագանու ընտրություններին

Սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ակտիվորոեն պատրաստվում են ոչ միայն ներկայումս ակտիվ քաղաքականության մեջ գտնվող կսուսակցությունները, այլև դեռևս կազմավորման փուլում գտնվող դաշինքները և ակտիվ քաղաքականությունը լքած կուսակցությունները։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը վերջերս հայտարարել էր, որ Հիմնադիր խորհրդարանը եւս մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին: Եղան տեղեկություններ, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը նույնպես ցանկանում է մասնակցել սպասվելիք ընտրություններին։ Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կան նման մտադրություններ, սակայն մասնակցության ձևաչափը դեռևս հայտնի չէ, բանակցում են այլ կուսակցությունների, քաղակտիվիստների և ՀԿ-ների հետ․

«Քննարկումներ արդեն եղել են կուսակցությունների, քաղաքացիական ակտիվիստների, ՀԿ-ների համախմբմամբ։ Պրոցեսներ, քննարկումներ գնում են, բայց դեռ որոշում ընդունված չէ, որովհետև, կարծես թե, հասնում ենք այն փուլին, որ քաղաքական խորհրդում պետք է քննարկվի, որից հետո բնականաբար որոշում կընդունվի։ Քանի որ վերջնական հանգուցալուծման չենք հասել՝ կուսակցությունների մասնակցության և նաև մեր կուսակցության մասնակցության մասով, ուղղակի քննարկում ենք հնարավոր ձևաչափը, կան տարբեր թեկնածուներ, հիմա փորձում ենք ի մի բերել, փորձել ուժերի միջև ընդհանուր մոտեցումներ գտնել, և գուցե համատեղ մասնակցենք։ Գիտեք՝ ես չեմ կարող ամբողջական ներկայացնել, բայց այն կուսակցությունները, որոնք ցանկություն են հայտնում իրենց թեկնածուով հանդես գալ, տվյալ դեպքում քննարկվում է տվյալ թեկնածուների նպատակահարմարության հարցը։ Մեր կուսակցությունը թեկնածու չի ներկայացնում, բայց մասնակցության մասով քննարկումների մեջ է։ Հիմա թե ինչ հանգրվանի կհասնենք և ինչ մոտեցումներ կլինեն, դա առաջիկա շաբաթվա ընթացքում քաղխորհրդի նիստից հետ կարող ենք հայտարարել»։

Հարցրինք, թե հնարավո՞ր է, որ «Ժողովրդավարական հայրենիքը» ավագանու ընտրություններին սատարի ասենք օրինակ՝ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ՔՊ-ին կամ մյուս կուսակցություններից որևէ մեկին՝ հատկապես, որ քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու․

«Ճիշտն ասած՝ ձեր թվարկած կուսակցությունների հետ մենք քննարկում չենք ծավալել, մեծ մասը եղել է նախկին ռեժիմի կրողը, մնում է ՔՊ-ն, ես ինչքան հետևում եմ, ՔՊ-ն էլ փորձում է ինքնուրույն գնալ։ Այդ պատճառով այդ կուսակցությունների հետ մենք քննարկումներ չենք արել։ Հստակ որոշում կլինի միայն քաղխորհրդի նիստից հետո՝ նաև մասնակցել- չմասնակցելու մասով»։

Մեկնաբանություն
X