Նախագահն այցելել է նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց

Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ի երեկոյան այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Նախագահ Սարգսյանը դիտել է նկարչի ստեղծագործությունները, նշել, որ նա Էլիբեկյանների ընտանեկան նկարչական ավանդույթների արժանի շարունակողն է։ Հանրապետության նախագահը անվանի արվեստագետի հետ զրուցել է նրա բեմանկարչական աշխատանքների, հայ կերպարվեստի պատմության եւ զարգացման վերաբերյալ:

Մեկնաբանություն
X