«Հրապարակ». Հույս ունեն 20-30 տոկոս ունենալ պառլամենտում

ՀՀԿ-ում ապագա քայլերի առնչությամբ լուրջ տարաձայնություններ կան։ Սերժ Սարգսյանը լռում է: Մեզ ասացին․ «Նա մտածում է դեռ համբերել, չսրել վիճակը, իր շրջապատը, այդ թվում` ՀՀԿ-ականներին չդնել ավելորդ հարվածի տակ»։ Մինչեւ ե՞րբ։ «Կարծում եմ՝ մինչեւ աշուն։ Փորձելու ենք կուսակցությունում բարեփոխումներ իրականացնել, չնայած արտահոսքին, դեռ բավականին մեծ կորիզ կա․ ԱՄԿ-ականներս՝ բոլորս, ոտքի վրա ենք, քիչ չեն սեւեռված արեւմտականները, նաեւ ռուսական գերակայությունն ընդունողներ կան։ Վեճ կա, փորձելու ենք գտնել ոսկե միջինը»։ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ ի՞նչ է նշանակում՝ կարո՞ղ է ՀՀԿ-ն շեղվել դեպի արեւմտյան վեկտոր։

«ՀՀԿ-ն առաջին հերթին ԱՄԿ-ն է․ ինչ արվի՝ այդ ակունքում է արվելու։ Բարեփոխումները խիստ անհրաժեշտ էին ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն այսօր շատ ավելի թեքվել է դեպի արեւմտյան դաշտ, այլեւ՝ որ կյանքն ապացուցեց, որ ՀՀԿ-ն դարձել էր ամորֆ, ոչ դինամիկ մի կառույց՝ իր բոլոր «այիբներով» հանդերձ, ընտրություններն էլ (խորհրդարանական) սարերի հետեւում չեն, իսկ մենք նպատակ ունենք ապագա պառլամենտում լուրջ ներկայացվածություն ունենալ»։ Կարծում եք կմտնե՞ք պառլամենտ։ «Անշուշտ, ունենալու ենք պառլամենտում ներկայացվածություն, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս»։ Հույսներդ օրվա իշխանությունների սխալների, բացթողումների վրա՞ են։ «Երբե՛ք։ Հույսներս մեր արմատների, մեր բարեփոխվելու վրա են»։

Մեկնաբանություն
X