Արա Խաչատրյանը մեղադրանքներ է ուղղում Հյուսիսային համալսարանին․ տեսանյութ

Օրերս «ABC» իրավաբանական գրասենյակի տնօրեն Արա Խաչատրյանը բաց նամակով դիմել էր Մակիչյանների ընտանիքին՝ Երևանի Հյուսիսային համալսարանի սեփականատերերին․ Մհեր Մակիչյանը համալսարանի ռեկտորն է, նրա եղբայր Մանթաշ Մակիչյանը գործադիր տնօրենը, իսկ հայրը՝ Բորիս Մակիչյանը՝ նախկին ռեկտորն այժմ դասախոսում է բուհում։ Մհեր Մակիչյանը նաև հանդիսանում է «Կրեդո Ֆինանս» վարկային կազմակերպության խորհրդի նախագահը։ Խաչատրյանը նրանց մեղադրում էր վաշխառության մեջ։

Բացի այդ, «ABC» իրավաբանական գրասենյակի տնօրենը «Հրապարակին» նոր մանրամասներ հայտնեց Մակիչյանների հետ կապված։ Արա խաչատրյանը նրանց մեղադրում է կեղծ դիպլոմներ տալու, ավելի ճիշտ՝ դիպլոմներ վաճառելու մեջ և ներկայացրել է տեսանյութ, որը, Արա Խաչատրյանի խոսքով, ապացուցում է իր հայտարարությունները։ Տեսանյութում երևացող անձը Հյուսիսային համալսարանի գործադիր տնօրեն Մանթաշ Մակիչյանն է։

Ներկայացնում ենք նաև Մանթաշ Մակիչյանի մեկնաբանությունը՝ տեսանյութի և իրեն ուղղված մեղադրանքների վերաբեյալ ։

«Արա խաչատրյանի կատարած տեսագրության մեջ կան սխալներ։ Նախ ինքը 3 անգամ եկել է ինձ մոտ, ես իրեն երեք անգամ իմ սենյակից գցել եմ դուրս, որովհետև ինքը եկել էր հատուկ շանտաժի համար։ Այդ ամբողջը, որ ինքը ինձ ձայնագրել է, ես տեղյակ եմ եղել, որ դա անում է շանտաժի համար , ես դա պարզապես արել եմ նրա սրիկայության աստիճանը հասկանալու համար, դրա համար եմ ես իր հետ այդ խոսակցությունը տարել։ Եթե ես իր հետ որևէ համագործակցության մեջ մտած լինեի, 2 անգամ ես իրեն իմ սենյակից դուրս չէի գցի, բառիս բուն իմաստով գցել եմ դուրս ու ասել եմ՝ դու էլ էստեղ չգաս այդ հարցով։ Այդ անգամն էլ որ եկել է, էլի եմ ասում, ես հասկացել եմ իր նպատակը։ Ինքը սրիկա է, ինքը խաբեբա է, ես տեղյակ եմ նույնիսկ , որ ինքը իմ հարազատին է խաբել, և էլի մարդիկ կան քաղաքում, որոնց ես ճանաչում եմ, իրենց էլ է խաբել, իբր մեքենա է բերում, փողը վերցրել է,մեքենան չի բերել, գումարն էլ կիսատ- պռատ է ետ տվել։ Ես չէի կարող իր հետ նման հարաբերություններ, կամ դա այն բանը չէ, որ ես կարողանայի ինչ-որ մեկի հետ այդ հարաբերությունները ունենալ։ Ես էլի եմ ասում՝ ես հասկացել եմ նրա նպատակը, որ դա դրա համար է անում, որպեսզի հասկանամ նրա սրիկայության աստիճանը։ Էդ օրը ես իրեն ասել եմ, որ կարո՞ղ է սա անում ես շանտաժի համար, ինքը երեխեքի արև երդվել է, որ շանտաժի համար չի անում, ես իրեն 2 անգամ կրկնել եմ, որ ուզում է շանտաժ անել, էս խոսակցությունը դու տանում ես, ի՞նչ ես ուզում, որ ես ասեմ, ասում եմ, ինչ ուզում ես, արա։ Ինքը այդ ձայնագրությունների միջից իմ ասած բաները հանել է, նախադասությունների մեջ էլի բաներ կան, որ ինքը հանել է, որովհետև այդ խոսակցության ընթացքում իրեն մի քանի անգամ ասել եմ՝ գնա, ես քո հավեսը չունեմ։ Հասկացանք, որ քո համար ինձ հարազատ մարդ է խնդրել, բայց դա չի նշանակում, որ ես քո համար անօրինական բան պետք է անեմ։

Մեկնաբանություն
X