Պոլիկլինիկանների տնօրենները հերքում են, թե աշխատավարձերը ուշացնում են

Ահազանգ ստացանք, որ Հանրապետության տարբեր պոլիկլինիկաներում աշխատողները աշխատավարձեր չեն ստանում։ Քաղաքացին, ով ներկայացավ որպես պոլիկլինիկայի աշխատող և չցանկացավ նշել, թե որ պոլիկլինիկայում է աշխատում, նշեց, որ խնդիրը բոլոր պոլիկլինիկաներում է առկա։ Ասել են, որ ֆինանսական սուղ պայմաններ են, և արձակուրդային աշխատավարձերը ստանալու են միայն արձակուրդից հետո։

Կապվեցինք մի քանի պոլիկլինիկաների հետ՝ հասկանալու, թե ֆինանսական ի՞նչ սուղ պայմանների մասին է խոսքը, և ինչո՞ւ են աշխատողներին ասել, որ միայն արձակուրդից վերադառնալուց հետո են ստանալու աշխատավարձերը։

Արշակունյաց պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրի մասին առաջին անգամ է լսում, իրենց մոտ աշխատավարձերը ժամանակին տրվել են։ Թիվ 19 պոլիկլինիկայում, որտեղ ոչ վաղ անցյալում աղմկահարուց դեպքեր էին զարգանում․ աշխատողները բողոքում էին, որ պոլիկլինիկայում չարաշահումներ կան, մասնավորապես՝ իրենց աշխատավարձերից տոկոսներ են պահվում՝ կոմունալ վճարումների համար, սոնոգրաֆիայի եւ մամոգրաֆիայի սարքավորումները չեն աշխատում, տնօրեն Սամվել Սարգսյանի պնդմամբ՝ իրենց պոլիկլինիկայում երբևէ նման խնդիր չի եղել և չի էլ կարող լինել․

«Մեր պոլիկլինիկայում նման խնդիր երբև չի եղել ու չի էլ կարող լինել, որովհետև մարդիկ միշտ ժամանակին և՛ իրենց աշխատավարձն են ստանում, և՛ իրենց արձակուրդայինը»։

Թիվ 22 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրեն Կարեն Թորոսյանն էլ նշեց, որ աշխատողների աշխատավարձերը վճարելը իրենց համար առաջնային խնդիր է, և հիմնարկը ներկայումս որևէ պարտք չունի․

«Մեր պոլիկլինիկայում բացարձակ նման խնդիր չկա, սահմանված կարգով իրենց տրվում են և աշխատավարձերը, և արձակուրդայինները։ Մի քանի օր առաջ ենք տվել, ինչպես աշխատանքային օրենսգիրքն է պահանջում, օրենքն է պահանջում։ Բացարձակ որևէ խախտում չկա, որևէ ուշացում չկա, հիմնարկը որևիցե պարտք չունի՝ ոչ դեղագործական գործունեություն վարող հիմնարկների առջև, ոչ պետական տուրքերի մասով, ոչ էլ առաջնահերթ աշխատավարձի մասով։ Օրենքը ասում է՝ առաջնահերթ պետք է բաժանել աշխատավարձը, սոցվճարները պարտադիր վճարվել են և մնացած այլ խնդիրները, մեզ համար դա գերխնդիր է։

Մեկնաբանություն
X