«Հրապարակ»․ Հայաստան կժամանի Իտալիայի նախագահը, որին դեռ Սերժ Սարգսյանի օրոք էին հրավիրել

Հուլիսի 30-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան։ Այցը վաղուց էր պլանավորված․ դեռ Սերժ Սարգսյանի օրոք էին հրավիրել։ Նա տարածաշրջանային այցով գտնվում էր Վրաստանում եւ Ադրբեջանում՝ բիզնեսմենների մեծ խմբով, որոնք, ցավոք, չեն գա Հայաստան։

Ալիեւի հետ հանդիպմանը Մատարելլան, անդրադառնալով ԼՂ խնդրին, ասել է, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահելու շրջանակներում անպայման աջակցելու են խնդրի կարգավորմանը: Նրա հայաստանյան այցը կանցնի ստանդարտ արարողակարգով՝ Արմեն Սարգսյանը պաշտոնական ճաշ կտա նրա պատվին, Մատարելլան կհանդիպի ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, Վեհափառի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ։

Ի դեպ, Իտալիան խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունեցող երկիր է, որտեղ, ի տարբերություն Հայաստանի, նախագահն իրավունք ունի չհաստատել վարչապետի թեկնածուին։

Մեկնաբանություն
X