«Հրապարակ»․ Ի՞նչն է ՕԵԿ առաջնորդին այդքան հաճախ տանում Ռուսաստան

Մեր տեղեկություններով, օրերս մոսկովյան հերթական վոյաժից վերադարձած Արթուր Բաղդասարյանն ակտիվորեն լծվել է Երեւանի ընտրությունների գործին: Թիմը որոշել են երիտասարդացնել: Մեր աղբյուրը նշեց, որ թիմում թեւավորված են Արթուր Բաղդասարյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցում արած հավակնոտ հայտարարությունից՝ ԱԺ-ում 49+1 տոկոս գրավելու մասին․ «Երեւանն էլ կգրավենք»:

Մենք հետաքրքրվեցինք ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շագելդյանից՝ ի՞նչն է ՕԵԿ առաջնորդին այդքան հաճախ տանում Ռուսաստան։ «ՀԱՊԿ եւ ԵվրԱզԷս ակադեմիայի խորհուրդը գլխավորելուց հետո Արթուր Բաղդասարյանի ռուսաստանյան այցերը հաճախակիացել են»։ ՕԵԿ-ում կարծում են, որ Բաղդասարյանի` Պատրուշեւի, Բորդյուժայի, Վայնոյի, Սեչինի հետ ունեցած կապերն իրենց օգնելու են այս փուլում, մանավանդ՝ Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունների տարաձայնությունների ֆոնին։

Մեկնաբանություն
X