Քաղաքականություն

ԲՀԿ-ն հարցում է անում Երևանում

Երևանը շարունակում է դեռ առանց քաղաքապետ մնալ։ Ինչպես արդեն գրել էինք, մի քանի օր առաջ Երևանի ավագանին քվորում չապահովելու պատճառով չընտրեց Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին՝ որպես քաղաքապետի թեկնածու։ Դեռ հայտնի չէ, թե ովքեր կառաջադրվեն Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածուներ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անցկացնում է հարցումներ՝ պարզելու, թե ում կցանկանային տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում։ Հարցման թերթիկում ներկայացված են կուսակցությունները՝ այն քաղաքական ուժերը, որից կցանանար հանրությունը տեսնել քաղաքապետի պաշտոնում, իսկ ներքում՝ ԲՀԿ-ի թեկնածուներն են՝ Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արարատ Զուրաբյանը, Գևորգ Պետրոսյանը, Ռուբեն Գևորգյանը։ Հարցումն անանուն է։

Հիշեցնենք, որ մինչ այս կային լուրեր, որ իրենց միակ թեկնածուն կլինի Նաիրա Զոհրաբյանը, սակայն այժմ քննարկվում են նաև այլ անուններ։

Մեկնաբանություն
X