Գրենլանդիային մոտեցել է հսկայական այսբերգ․ կա փլուզման վտանգ

Ավելի քան 200 մետր լայնությամբ վիթխարի այսբերգը մոտեցել է Գրենլանդիա կղզուն եւ խցանվել արեւմտյան ափի մոտ։ Այս մասին հայտնում է Danmarks Radio հեռուստառադիոընկերությունը։ Այսբերգի բարձրությունը ջրի մակերեւույթից 100 մետր է եւ երեք անգամ ավելի մեծ է, քան այն այսբերգը, որը հարվածել է հայտնի «Տիտանիկ» նավը։

Նախնական հաշվարկներով այսբերգի քաշը կազմում է 11 միլիոն տոննա։ Մոտակա գյուղի բնակիչները արդեն տարհանվել են, քանի որ եթե այսբերգը փլուզվի, ապա վերջինիս սառցե մասնիկները կարող են ցունամի առաջ բերել եւ սրբել-տանել գյուղը։ Այսբերգի փլուզումը վտանգ է ներկայացնում նաեւ մոտակա էլեկտրացանցի համար։ Նշվում է, որ այսբերգն այս պահին շատ դանդաղ հոսում է դեպի հյուսիս եւ այդ ուղղությամբ շարժվելիս հնարավոր է հայտնվի անձրեւների թիրախում եւ այսբերգի փլուզումը դառնա ավելի նվազ վտանգավոր։

Մեկնաբանություն
X