«Հրապարակ»․ Ընկերների եւ համախոհների հետ հիմնում է քաղաքական նոր ուժ

Մեր տեղեկություններով, «Իրական հայացք» հասարակական-քաղաքական հաղորդաշարի հեղինակ եւ Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի նախկին տնօրեն Էդգար Առաքելյանն իր ընկերների եւ համախոհների հետ հիմնում է նոր քաղաքական ուժ:

Ի սկզբանե այն հանդես կգա հասարակական-քաղաքական շարժման ձեւաչափով, ապա կդառնա կուսակցություն: Արդեն տեղի են ունեցել վերջին կազմակերպչական աշխատանքները, հանրապետության գրեթե բոլոր մարզերում կան պատասխանատուներ, ձեւավորվել են ակտիվիստների խմբեր:

Մենք կապվեցինք Էդգար Առաքելյանի հետ՝ պարզելու, թե ինչ անուն, նպատակներ եւ գաղափարախոսություն կունենա նոր ուժը, սակայն նա հրաժարվեց մանրամասներ հայտնելուց եւ խոստացավ, որ առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի այդ մասին:

Մեկնաբանություն
X