Նախարարը կօժանդակի իրավապահներին, որ «Հյուսիս-հարավի» չարաշահումները բացահայտվեն (տեսանյութ)

Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն այս պահին ասուլիս է տալիս «Հյուսիս-հարավ»-ի հյուսիսային հատվածում՝ Թալինի մոտ՝ հենց շինհրապարակում: Նախարրն իր խոսքի սկզբում անդրադարձավ նախ մամուլի հրապարակումներին «Հյուսիս-հարավի» չարաշահումների վերաբերյալ:

Նա ասաց, որ մինչ այսօր կայացած հափշտակությունների հարցը իր լիազորությունների շրջանակից դուրս է, դրանով այսօր զբաղվում են իրավապահ մարմինները, բայց ինքն այսօր պաշտոնապես հայտարարում է, որ եթե կան իրավախախտումներ, ինքն ամենաբարձր օժանդակությունը կցուցաբերի այդ իրավախախտումները վեր հանելու հարցում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X