Քաղաքականություն

Ախր ո՞նց չասես՝ թիթեռ է նկարում․․․

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել Հայաստանում ծխախոտից ազատվելու վերաբերյալ և կից գրառում կատարել.

Arsen Torosyan

«Այո! Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր։ Ծխախոտն է սիրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք այս երկու հիվանդությունների բուժումը ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ ԿՏՐՈՒԿ ԻՋԵՑՆԵԼՈՎ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ։

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմանը պատասխանում է․

Styopa Safaryan

Ախր ոնց չասես՝ թիթեռ է նկարում.... Նախ բժշկական ծառայությունները մատչելի դարձրեք, նոր վեհ բաներից խոսեք.... Ես այս պահին առվազն երկու օնկո հիվանդ գիտեմ, որոնց մեկ ամիս առաջ հաշմանդամության կարգից զրկեցին ու այժմ նրանք չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ KT ու այլ հետազոտություններ անցնել, որովհետև այդքան փող չունեն... Ես հիվանդ գիտեմ, ում ծնողը արդեն չգիտի թե ինչպես է ամսական նրա համար 30.000-ի դեղ առնելու, երբ նրա թոշակը 16.000 դրամ է... Ու որքան շատ մարդ գիտի, թե որակյալ ու մատչելի բուժսպասարկման ծառայությունների կարոտ ինչքան մարդ կա մեր երկրում... Էս պոպուլիզմը թարգեք, մենք մեր ծխելը ինքնակամ կթարգենք, այնպես չէ, որ դրանով հիացած ենք, կամ համարում ենք որ առողջական, ֆինանսական առումներով մեր ընտանիքներին ձեռնտու է: Արդեն հոգնեցրին: Բավական է անծրագիր մարդկանց իշխանության մեջ նշանակումներ անեք: Մինչև հիմա առողջապահական ոլորտի որևէ լուրջ ծրագիր չի ներկայացրել /և ոչ միայն ինքը/, թե բա՝ ծխելը թարգելու եք....

Մեկնաբանություն
X