Հասարակություն

Լարսում խցանումները շարունակվում են, բեռնատարների երթևեկությունը կասեցվել է

Լարսի միջպետական ճանապարհին շարունակվում են մեքենաների կուտակումները, բեռնատար մեքենաների երթևեկությունը ժամանակավոր դադարեցված է, այս մասին մեզ հայտնեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը․

«Վրացական կողմից դեպի Ռուսաստան ճանապարհը ամբողջովին բաց է, սակայն Ռուսաստանից եկող ճանապարհահատվածում կան էլի կուտակումներ, հերթի քանակը մի փոքր ավելացել էր երեկվա դրությամբ,ավելի թարմ տվյալներ կունենանք ավելի ուշ։ Բեռնատարների մուտքը փակել էին ընդհանրապես, բեռնատարներին չէին թողնում, ու 7 ենթաանցակետով միայն քաղաքացիական մարդատար մեքենաների են բաց թողնում, որպեսզի մինչև ուշ երեկո կարողանան կարգավորել։ Ճանապարհին վթարներ չկան, հիմնականում մեքենաների հոսքի հետ է կապված՝ ամառային սեզոն, զբոսաշրջային սեզոն»։

Մեկնաբանություն
X