Մամուլի տեսություն

«Ժամանակ». ՊԵԿ-ում նոր խայտառակ նշանակում. Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին՝ Պիտուլը, Բագրատաշենի մաքսակետի պետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Որքան էլ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավաստիացնի, թե ՊԵԿ-ում կատարվող կադրային նշանակումները խայտառակ չեն, եւ ՊԵԿ նախկին պաշտոնյաները իրավունք ունեն վերադառնալ համակարգ եւ նոր մտածելակերպով լծվել գործին, սակայն պատկերը բոլորովին այլ է։

Նախկին կոռուպցիոներները ոչ մի կերպ չեն կարողանում «նոր մտածելակերպով» աշխատել։ Վառ ապացույցը Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակումն է, որից հետո մաքսակետում թույլ չեն տալիս առանց մաքսավճարի ներմուծված ապրանքների մուտքը Հայաստան։

Առանց կաշառքի հնարավոր չէ անցկացնել անգամ օրենքով թույլատրված կիլոգրամով կամ խմբաքանակով ապրանքները։ Եվ այս բարքերը մաքսատուն վերադարձրել է վերջերս նշանակված Արթուր Գասպարյանը, որն առավել հայտնի է Պիտուլ մականունով։

Պիտուլը Ալրաղացի Լյովիկի՝ Լեւոն Սարգսյանի քրոջ որդին է եւ ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը, որը հեղափոխությունից հետո շարքային տեսուչից միանգամից նշանակվեց Բագրատաշենի մաքսակետի պետ։ Մաքսակետի աշխատակիցների խոսքով՝ իրենք երբեք այդքան անգրագետ, միեւնույն ժամանակ այդ կարգի կաշառակեր ղեկավար չեն տեսել։

Ի դեպ նշենք, որ Պիտուլը՝ Արթուր Գասպարյանը, նախկինում երեք դրվագով անցել է կաշառքի գործով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X