Սեղանս կզարդարի հորս նվիրած «Նարեկը» (տեսանյութ)

Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանի առաջին աշխանաքային օրն էր: Նրան Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում ներկայացնելուց հետո, հանդիպեցինք իր աշխատասենյակում: Նկատեցինք, որ նա փոխել էր նախկին քաղաքապետի աթոռը, այն հասարակ աթոռ էր։

Մեզ հետ զրույցում նշեց, որ եկել է իր քաղաքի համար ինչ-որ բան անելու, քանի որ համայնքի բյուջեն թույլ է տալիս, իսկ լավ կառավարելու համար, լավ աթոռ պետք չէ. «Ինչպես ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն իր խոսքում նշեց, մենք թշմամիներ չենք փնտրում, մենք չենք եկել մարդկանց վախեցնելու, վրեժխնդրությումբ ինչ-որ գործողություն չենք անելու: Ես եկել եմ իմ ծննդավայրի հետ ինչ-որ բան անելու, ես գտնում եմ, որ քաղաքի բյուջեն դրա հնարավորություն տալիս է: Ես հրաժարվեցի գահերից, որովհետև լավ կառավարելը բոլորովին կապ չունի դրա հետ»:

Այնուհետեւ Ստեփանյանը ցույց տվեց,թե ինչ է իր հետ բերել առաջին աշխատանքային օրը. «Ես ինձ հետ արդեն բերել եմ համապատասխան պիտույքներ, սեղանս կզարդարի հորս կողմից նվիրած «Նարեկը», որպեսզի աստծո զորությունը, կամքը միշտ մեզ հետ լինի: Բալիկիս լուսանկարը առաջիկայում կլինի, եւ 3 գրիչ՝ նվիրված շատ հարազատ մարդու կողմից: Կարծում եմ իմ առաջին ստորագրությունը իսկապես կդառնա Հրազդան քաղաքի զարգացման առաջին անկյունաքարը»:

Լիլիթ Ստեփանյանն արդեն ունի օգնական՝ Արտիկ Գրիգորյանն է, ով երկար տարիներ եղել է համատիրության նախագահ: Նշենք, որ Հրազդանի նախկին քաղաքապետը ներկա չէր համայնքի ղեկավարի պաշտանակատարին ներկայացնելու արարողությանը: Նրա հրաժարականից հետո, աշխատանից ազատվել է նաեւ նրա «մտերիմ» մամուլի խոսնակ Ալվինա Զաքարյանը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X