Ավագանու նիստը տապալվում է. ներկա է ավագանու 5 անդամ (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին ներկա է ավագանու 5 անդամ` «Երկիր Ծիրանի» խմբակցության երեք անդամը, անկախ ավագանի Հայկ Պետրոսյանը եւ նիստը վարող Կամո Արեյանը։ Վերջինս հայտարարեց, որ քվորում չկա, այդ իսկ պատճառով ավագանու նիստը ընդմիջվում է 30 րոպեով։

Նշենք, որ ավագանու այսօրվա նիստին կայանալու էր քաղաքապետի արտահերթ ընտրություն, որի միակ թեկնածուն «ԵԾ» խմբակցության ղեկավար Զարուհին Փոստանջյանն է։ «Ելք» եւ «ՀՀԿ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու նիստին եւ թեկնածու չեն առաջադրելու։

Մանրամասները` տեսանյութում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X