Թերեզա Մեյը՝ «Բրեքսիտի» առավելությունների մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հոդված է հրապարակել Daily Mail պարբերականում, որտեղ ներկայացրել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առավելությունները։ Մասնավորապես նա նշել է, որ «Բրեքսիտով» Լոնդոնը հնարավորություն կունենա սեփական օրենքներն ընդունել եւ ոչ թե դրանք համապատասխանեցնել ԵՄ ընդհանուր խաղի կանոններին կամ էլ ԵՄ օրենսդրությամբ առաջ շարժվելու։

Նա նաեւ գրել է, որ ԵՄ կազմից դուրս գալը կվերականգնի Մեծ Բրիտանիայի ազգային ինքնիշխանությունը եւ վերջ կտա այն խոշոր ներդրումներին, որոնք իրականացնում է Մեծ Բրիտանիան՝ որպես ԵՄ անդամ։

Մեկնաբանություն
X