Ֆրանսիայի դեսպանատանը նշվում է Բաստիլի օրը

>

Այսօր Ֆրանսիայի դեսպանատանը նշվում է ֆրանսիայի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը, որին հրավիրված են հկ- ներ, քաղաքական գործիչներ, իշխանության ներկայացուցիչներ։ 1789 թվականին Բաստիլի «Բանտ» ամրոցի գրավմամբ սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, ինչի արդյունքում Ֆրանսիայում կործանվել է բացարձակ միապետությունը:

Երեկոյի ընթացքում դեսպանը ողջույնի խոսք ասաց և նշեց, որ ֆրանկոֆոնիայի համաժողովը բացառիկ հնարավորություն է բացվելու աշխարհի առաջ։ Կժամանի ֆրանսիայի նախագահը։ Դա կլինի այց նոր հայաստան։ Նա ողջունեց Հայաստանում գտնվող ֆրանսիացիներին և ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք ներդրում են անում Հայաստանում, ֆրանսերեն ուսուցանող դասախոսներին ու ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր զարգացնում են հայ- ֆրանսիական հարաբերությունները։

Ֆրանսիայից ժամանած երգչախումբն էլ կատարեց Հայաստանի, ֆրանսիայի ու Եվրամիության հիմները։

Մեկնաբանություն
X