McDonald's-ը դադարեցրել է ԱՄՆ-ում սալաթների վաճառքը

Ամերիկյան հայտնի McDonald's արագ սննդի կետերի ցանցը դադարեցրել է սալաթների վաճառքն ԱՄՆ 14 նահանգնորում, դրանցում նկատված մասսայական թունավորման դեպքերի հետ կապված։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Կանխարգելիք նկատառումներից ելնելով ընկերությունը 3000 ռեստորաններից հետ է կանչել խնդրահարույց սալաթի ողջ խմբաքանակը։ Նշենք, որ միայն Իլինոյս եւ Այովան նահանգներում թունավորման ավելի քան 100 դեպք է տեղի ունեցել։

Մեկնաբանություն
X